Information is available only in Armenian.
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
2012-2014
ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ (ՄԺԾԾ)

1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները
1.1. Ոլորտի (համակարգի) ընդհանուր նկարագիրը.
Էներգետիկան ունի ռազմավարական նշանակություն երկրի անկախության, անվտանգության և տնտեսության կայուն զարգացման համար: Էներգետիկ համակարգը դիտվում է որպես տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի հիմնական մասերից մեկը: Այդ իսկ պատճառով էներգետիկայի զարգացումը կարևորվում է ինչպես Հայաստանի Հանրապետության արդյունաբերության, տրանսպորտի և սոցիալ-տնտեսական զարգացման, այնպես էլ ՀՀ կառավարության որդեգրած Կայուն զարգացման ծրագրի իրականացման համար: