Հիդրոէլեկտրակայաններ
|
Հիդրոէներգետիկա Հայաստանում գործնականում չկան էներգետիկ հանածոներ, և էլեկտրաէներգիայի սեփական աղբյուրներից են ջրային էներգապաշարները: Հայաստանի գետերը պատկանում են Կասպից ծովի ավազանին, և բոլորն էլ հիմնականում Կուր գետի տարբեր կարգի վտակներն են: Դրանցից միայն առանձնանում են Սևանա լիճը թափվող գետերը, որոնք այստեղ են հոսում լիճը եզերող լեռնալանջերից: Հայաստանի տարածքի 73,5%-ը Արաքս գետի ավազանն է: Հայաստանում կա ավելի քան 200 գետ և գետակ` յուրաքանչյուրը 10 և ավելի կիլոմետր երկարությամբ: Առավելագույն էներգետիկ պոտենցիալով օժտված են Սևանից սկիզբ առնող Հրազդանը, ինչպես նաեւ Արաքս, Որոտան և Դեբեդ գետերը: Հայաստանի պոտենցիալ ջրային էներգապաշարները կազմում են 21,8 մլրդ կՎտ.ժ, այդ թվում՝ խոշոր և միջին գետերինը` 18,6 մլրդ կՎտ.ժ, փոքր գետերինը` 3,2 մլրդ կՎտ.ժ: |
|
|



