• Armenian
  • English (United Kingdom)

ԱԷՄԳ-ի պատվիրակությունն այցելեց նաև ՀԱԷԿ

 amano_smallՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ապրիլի 18-ին ընդունեց ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում Հայաստանի և ԱԷՄԳ միջև համագործակցության  հարցերը: Մասնավորապես՝ քննարկվեցին Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության բարձրացման աշխատանքների համակարգման շարունակականության, անվտանգության մակարդակի բարձրացման և ֆիզիկական պաշտպանության ուժեղացմանն ուղղված հարցերը, ինչպես նաև հայկական ԱԷԿ-ը շահագործումից հանելու աշխատանքներին` տեխնիկական աջակցության տրամադրման խնդիրները:

Ընթերցել...

 

Երևան կժամանի ԱԷՄԳ-ի պատվիրակությունը

Ապրիլի 18-19-ը Երևան կժամանի ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու.Ամանոյի գլխավորած պատվիրակությունը: ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու. Ամանոն հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ արտաքին գործերի նախարարի և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ: ԱԷՄԳ պատվիրակությունը կայցելի նաև Հայաստանի ատոմային էլեկտրակայան:
 

Իրանից Հայաստան նավթամթերք չի գալիս

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նավթի  նախարարության հետ կա համագործակցության մասին պայմանավորվածություն, որի շրջանակում նախատեսվում է  Թավրիզից մինչև Երևան կառուցել նավթամթերատար խողովակաշար:

Ընթերցել...

 

Վաղաժամ դադարեցվեց ՀԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման պայմանագիրը

Մարտի 29-ին Երևանում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ ընկերության վարչության նախագահի լիազոր ներկայացուցիչ Վադիմ Միտյուշինը ստորագրեցին համաձայնագիր, որով վաղաժամ դադարեցվեց ՀԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման պայմանագիրը:

 

Հանդիպում էներգետիկ Համայնքի քարտուղարության տնօրենի հետ

2012թ. մարտի 28-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա.Մովսիսյանն ընդունեց ճանաչողական այցով Հայաստան ժամանած Էներգետիկ Համայնքի քարտուղարության տնօրեն Սլավչո Նեյկովին: 2011թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետությանը շնորհվել է Դիտորդի կարգավիճակ Էներգետիկ Համայնքում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր:

 
Ուշադրություն
Հայտարարություն