Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Նախարարություն - Արևային էներգետիկա

ԱրԵՎային էներգետիկա

  Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է  տարեկան 1850 կՎՏԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով):

Արևային ջերմային էներգիան

  Հայաստանում արտադրվում են արևային ջերմային կոլեկտորներ (ջրատաքացուցիչներ) 1.38-4.12 մ2 ստանդարտ չափերով: Ջրատաքացուցչի  2.75 մ2 տարբերակը օրական արտադրում է 120-160 լ տաք ջուր:

Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղադրված են հովացման և օդափոխման արևային համակարգեր, որոնց արևային մասի հզորությունը կազմում է 50 կՎտ, իսկ ֆոտոէլեկտրական մասի հզորությունը, որն ապահովում է ամբողջ համակարգի անխափան աշխատանքը, 5 կՎտ:

Իրականացվել են արևային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներ բազմաթիվ բնակավայրերի, մանկապարտեզների, տների,  բժշկական կենտրոնների տանիքներում` <Շեն> կազմակերպության, <Solaren> ՍՊԸ-ի, TACIS-ի USAID-ի, Հունական <CRES> կազմակերպության և այլ բարեգործական կազմակերպությունների կողմից:

 Արևային ֆոտովոլտաիկ մոդուլներ

  Առ այսօր Հայաստանում տեղադրվել են տարբեր փոքր հզորությամբ ցուցադրական ֆոտովոլտաիկ մոդուլներ:

Երևանի Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում (մամոգրաֆիայի ինստի-տուտում) տանիքի վրա տեղադրվում են Գերմանիայի և ԱՄՆ-ի տեխնոլոգիաներով պատրաստված պոլիմերային ֆոտոէլեկտրական փոխակերպիչներ, որոնց ընդհանուր  մակերեսը կազմում է  200 մ2, հզորությունը ` 9.8 կՎտ:

  Արևային էներգիայի զարգացման խթանման նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Համաշխարհային բանկի և Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ իրականացրել են <Հայաստանում արդի արեգակնային ՖՎ էներգետիկայի զարգացման օժանդակում> ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է Ֆոտոէլեկրական արդյունաբերության ներուժի զարգացման հնարավորությունները Հայաստանում:

  Կլիմայի ներդրումային հիմնադրամների «Ցածր եկամուտ ունեցող երկներում վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի» (Program for Scaling up Renewable Energy Program for Low Income Countries/SREP (Ծրագիր)) շրջանակնե րում մշակվել է Վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագիր, որի համաձայն Ծրագրի համապատասխան միջոցները տրամադրվելու են արևային տեխնոլոգիաների կիրառմամբ մոտ 40-50 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտաիկ (ՖՎ) էլեկտրակայան կառուցելու նպատակով: