Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Նախարարություն - Արևային էներգետիկա

ԱրԵՎային էներգետիկա

  Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է  տարեկան 1850 կՎՏԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով):

Արևային ջերմային էներգիան

Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում 2017թ. օգոստոսին մեկնարկել է «Էներգաարդյունավետ» վարկային ծրագիրը, որի շրջանակներում 12.02.2018թ. դրությամբ տեղադրվել են թվով 298 արևային ջրատաքացուցիչ և 8 արևային ֆոտովոլտային համակարգեր: Ներկայումս դիտարկվում է նաև անտառամերձ համայնքներում վերոհիշյալ ծրագիրը իրականացնելու հնարավորությունը: Սակայն արդեն պարզ է, որ անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ` պահանջարկը բավարարելու համար:

 

 

Ուղեցույց ինքնավար արևային կայանների կառուցման և  ցանցին միանալու վերաբերյալ


1. Ինքնավար էներգաարտադրողը՝ ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձը սեփական կարիքները բավարարելու համար կարող է կառուցել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային տեղակայանք առանց լիցենզիայի (ԷՄՕ Հոդված 23): Իրավաբանական անձանց համար՝ այդ սահմանաչափը հասցվել է 500 կՎտ-ի, իսկ ֆիզիկական անձանց համար այն մնացել է 150 կՎտ:

2. Սպառողի տեխնոլոգիական միացումը էլեկտրական ցանցին կատարվում է իր դիմումի համաձայն: Պետք է դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (Բաշխող) տեղամաս Մատակարար ըստ միացվող էլեկտրատեղակայանքի տարածքային պատկանելիության: Կնքվում է նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագիր: Պայմանագրի համաձայն Մատակարարն իրականացնում է նոր սպառողի կամ կառուցապատողի կամ սպառման համակարգը վերակառուցող սպառողի  (Պատվիրատու),  սպառման համակարգի միացումն էլեկտրական ցանցին, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել իր սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար:

3. Այնուհետև տեղադրվում են դարձափոխիչային ռեվերսային բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման և սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (Հանձնաժողով)  կողմից հաստատված՝ էլեկտրական էներգիայի մատակարարարման և օգտագործման կանոններով (Հանձնաժողովի 27.12.2006թ թիվ 358-Ն որոշում):

4. Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը կատարվում է ամսական, իսկ Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին վճարումը և Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը, վերջնահաշվարկը և Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին վճարումը կատարվում  են տարեկան արդյունքով:

Եթե տարեկան հաշվարկի արդյունքում ինքնավար էներգաարտադրողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի մեծությունը բացասական է, ապա Բաշխողը այդ չափով վերադարձնում է: Եթե տարեկան հաշվարկի արդյունքում ինքնավար էներգաարտադրողի կողմից տված էլեկտրական էներգիայի մեծությունը դրական է, ապա ինքնավար էներգաարտադրողին փոխհատուցվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի 50 տոկոսի չափով (2004թ. նոյեմբերի 9-ին ընդունված ՀՀ օրենքը «էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին»):

5. Ինքնավար էներգաարտադրողների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանքի վերաբերյալ հարկային կարգավորումները` 1997թ. ապրիլի 14-ի «Հարկերի մասին» ՀՕ-107 ՀՀ օրենքի 26-րդ հոդված, 1997թ. սեպտեմբերի 30-ի «Շահութահարկի մասին» ՀՕ-155  ՀՀ օրենքի 8-րդ հոդված և 2010թ. դեկտեմբերի 22-ի «Եկամտային հարկի մասին» ՀՕ-246-Ն ՀՀ օրենքի 6-րդ հոդված:

 

Ուղեցույց արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան կառուցելու համար

Եթե գործարարը ցանկանում է կառուցել արևային էլեկտրակայան, ապա անհրաժեշտ է.

1. Ընտրել տեղանքը (ընտրությունը հնարավոր է կատարել օգտվելով արևային ուղեցուցային քարտեզից, տես` www.minenergy.am:

2. Ձեռք բերել հողօգտագործման իրավունք և ըստ անհրաժեշտության համապատասխանեցնել հողի նպատակային նշանակությունը (կատեգորիան)` փոխելով «էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» հողերի

3. Կազմել ներդրումային (գործարար) ծրագիր:

4. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման վերաբերյալ տեղեկություններ  ստանալու համար այցելել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  էլ.կայք՝ www.psrc.am «տեղեկություն ներդրողին» բաժին:

5. Դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար:

6. Մասնագիտական անվճար խորհրդատվության համար դիմել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին` www.r2e2.am և/կամ Գերմանա-հայկական հիմնադրամին` www.gaf.am (այստեղ հնարավոր է ստանալ նաև արտոնյալ վարկավորում):

7. Կատարելով վերոնշյալ լիցենզիայի պայմանները՝ կառուցել արևային էլեկտրակայան: