Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Նախարարություն - Պատմական ակնարկ

Պատմական ակնարկ

Նախարարության պատմությունը

Հայաստանի էներգետիկայի ավելի քան 100-ամյա պատմության ընթացքում համակարգի համար կարևոր նշանակություն է ունեցել ,,Հայէներգո,, հայկական շրջանային վարչությունը,  որը կազմավորվել էր էներգահամակարգի կայացման նախնական փուլում` 1936 թվականի նոյեմբերին` ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի որոշմամբ:

,,Հայէներգո,, հայկական շրջանային վարչության նպատակն էր կազմակերպել ու ղեկավարել էլեկտրակայանների ու էլեկտրացանցերի զարգացման ու շահագործման գործընթացը: Սկզբնական շրջանում այդ վարչության մեջ ընդգրկվեցին Երևանի երկու ՀԷԿ-երը՝, Գյումրիի ՀԷԿ-ը, ՁորաՀԷԿ-ը և այլ տեխնիկական ծառայություններ:

Հետագայում ,,Հայէներգոն,, դարձավ հանրապետության ամբողջ էներգահամակարգի կառավարման լիիրավ մարմինը: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի տնտեսական բարեփոխումները և էներգետիկ ճգնաժամը պահանջում էին կառավարման նոր եղանակներ:

1992 թվականին էներգետիկ ճգնաժամի հաղթահարման, ինչպես նաև ոլորտի բարեփոխման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծվեց ՀՀ էներգետիկայի և վառելիքի  նախարարությունը: 1995 թվականի օգոստոսի 4-ին, ՀՀ կառավարության որոշումով, նախարարությունը վերանվանվեց ՀՀ էներգետիկայի նախարարություն, որն ավելի ուշ՝ 2008 թվականի ապրիլի 18-ին, ՀՀ նախագահի հրամանագրով, վերանվանվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Վերջինս էլ՝ 2016 թ.  սեպտեմբերի 30-ին վերանվանվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Այսօր արդեն նախարարության գործունեության հիմնական նպատակն է  էներգետիկ ենթակառուցվածքների  և բնական պաշարների ոլորտներում  մշակել և ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

 

 

Նախկին նախարարներ

Այդ ժամանակահատվածում նախարարությունը ղեկավարել են` 
Թաշճեան Սեպուհ 1992թ.-1993թ.
Հակոբյան Մելս Ավետիսի 16.02.1993թ. - 30.04.1993թ
Հովհաննիսյան Հրայր Ավետիսի 03.05.1993թ. - 21.07.1993թ.
Շիշմանյան Միրոն Կոնստանտինի 21.07.1993թ. - 26.07.1995թ.
Մարտիրոսյան Գագիկ Հմայակի 26.07.1995թ. -17.11.1998թ.

Միքայելյան Մերուժան Վարազդատի 17.11.1998թ. - 15.06.1999թ.

Զադոյան Դավիթ Մնացականի 15.06.1999թ. - 20.05.2000թ. 

Գալուստյան Կարեն Մկրտչի 20.05.2000թ. - 04.12.2001թ 

Մովսիսյան Արմեն Խիկարի 04.12.2001թ.-30.04.2014թ.

Զախարյան Երվանդ Վազգենի 30.04.14թ.-29.02.16թ.

Յոլյան Լևոն Սուրենի 29.02.16թ.-25.05.17թ.

Աշոտ Լևոնի Մանուկյան 25.05.2017թ.-14.05.2018թ.

Արթուր Գրիշայի Գրիգորիյան -12.05.2018-03.10.2018թ.

Գարեգին Քաջիկի Բաղրամյան- 04.10. 2018թ. -21.02.2019թ.