Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

էներգետիկա - Ինստիտուտներ - «Հայատոմ» ՓԲԸ

«Հայատոմ» ՓԲԸ

   «Ատոմային Էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն (կրճատ «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ),   ստեղծվել է 1973 թ., որպես «Էներգիա» Գիտա-արտադրական միավորում - «Ատոմային Էլեկտրակայանների շահագործման Համամիութենական Գիտահետազոտական Ինստիտուտ»-ի  /ВНИИ АЭС/ Երևանյան մասնաճյուղ:

1993թ.-ից այն հանդիսանում է փակ բաժնետիրական ընկերություն,  որի բոլոր բաժնետոմսերը տեղաբաշխված են, պատկանում են Հայաստանի Հանրապետությանը և  կառավարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա լիազորած մարմնի` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության  կողմից:

Ընկերությունն իր հիմնական գործունեությունը ծավալում է ատոմային էլեկտրակայանների /ԱԷԿ/ շահագործման համար անհրաժեշտ գիտատեխնիկական արտադրանք ստեղծելուն, ԱԷԿ-ների անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև անհրաժեշտ սարքերի, սարքավորումների և համակարգերի նախագծման և պատրաստման  բնագավառներում:

2005թ. «Հայատոմ» ՓԲԸ-ն (առ այսօր միակը հանրապետությունում) ՀՀ Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտեից ստացել է  «Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծում և  պատրաստում»  լիցենզիաները:

Այսօր ընկերությունն ունի միջազգային  հայտնի գործընկերների լայն շրջանակ, որոնց հետ ակտիվորեն համագործակցում է ԱԷԿ-ների շահագործման բնագավառում: Այդ կազմակերպություններից են ՌԴ ՌԳԿ «Կուրչատովի ինստիտուտ», ВНИИАЭС, «Հիդրոպրես» ՓԿԲ, Ամերիկայի Միացյալ Նահանգների  ANL, PNNL, WSC, Ֆրանսիայի CORYS, DS&S, Իտալիայի SOGIN, Անգլիայի NNC, Բելգիայի «Բելգատոմ», Հոլանդիայի  NRG (Միջուկային հետազոտությունների և խորհրդատվական կենտրոն)  Սլովակիայի  VUJE, Ավստրիայի ENCONET, Չեխիայի Հանրապետության REZ - (Միջուկային հետազոտությունների  կենտրոն)-ը և այլն:

 Ինստիտուտի աշխատանքային հիմնական ռեսուրսները տեղաբաշխված են գիտահետազոտական ստորաբաժանումներում, որոնք   հետևյալներն են`

  • Միջուկային Անվտանգության Միջազգային կենտրոն /ՄԱՄԿ/- ԱԷԿ միջուկային անվտանգության, տեղեկատվական համակարգերի և վարժասարքերի մշակման  № 01 լաբորատորիա,  
  • Միջուկային Անվտանգության Միջազգային կենտրոն /ՄԱՄԿ/- Մետաղների հետազոտման և  հսկման  № 02 լաբորատորիա,          
  • ԱԷԿ էներգաբլոկների շահագործման գիտատեխնիկական օժանդակման №03 լաբորատորիա,
  • ԱԷԿ էներգաբլոկների վերանորոգման գիտատեխնիկական օժանդակման №04 լաբորատորիա,
  • ԱԷԿ էներգաբլոկների հսկողության, սարքավորումների կարգաբերման և սեյսմիկ պաշտպանության  համակարգերի  մշակման  №05 լաբորատորիա,
  • Կոնստրուկտորային  նախագծման  № 06 լաբորատորիա,
  • Փորձարարական արտադրություն:

Ընկերության գործունեությունը հիմնականում իրականացվում է գիտատեխնիկական  5  ուղղություններով`

  • Մշակումներ, կապված ԱԷԿ-ների անվտանգության հիմնավորման հետ,
  • ԱԷԿ-ների անվտանգության ապահովման ախտորոշիչ, տեղեկատվական և այլ համակարգերի մշակում և ներդրում,
  • ԱԷԿ-ների շահագործող և վերանորոգող անձնակազմների պատրաստման ու վերապատրաստման համար համակարգերի մշակում և ներդրում,
  • ԱԷԿ-ների սարքավորումների և համակարգերի շահագործման ու վերանորոգման նորմատիվ տեխնիկական և տեխնոլոգիական փաստաթղթերի մշակում,
  • ԱԷԿ-ների անվտանգ աշխատանքի ապահովում սեյսմիկ պայմաններում:

     §Հայատոմ¦ ԳՀԻ ՓԲԸ-ում  մշակվել և ՀԱԷԿ-ում  ներդրվել  են`

  1. Ջերմատարի արտահոսքի հսկողության համակարգ:
  2. Առաջին կոնտուրի բաղադրատարրերում ազատ և թույլ ամրացված առարկաների հայտնաբերման համակարգ:
  3. ԱԷԿ-ների  կառավարման որակի  և տեղեկացվածության մակարդակի բարձրացման  անվտանգության պարամետրերի  ներկայացման համակարգ:
  4. Աղբյուրի միջակայքի մակարդակում նեյտրոնային հոսքի հսկողության համակարգ:
  5. Շոգեգեներատորներում մակարդակի հսկողության  և երկրորդ կոնտուրի պարամետրերի կարգավորման և հսկողության  համակարգեր:
  6. Ռադիացիոն հսկողության համակարգ:
  7. Տեղեկատվա-հաշվողական համակարգի ամբողջական փոխարինում ժամանակակից սարքավորումներով և դրանց ծրագրային ապահովման մշակում:
  8. Օպերատիվ անձնակազմի մասնագիտական մակարդակի բարձրացման նպատակով հակավթարային վարժանքներ անցկացնելու համար մշտապես արդիականացվող բազմաֆունկցիոնալ վարժասարքի մշակում և ներդրում, անհրաժեշտ ուսումնա-վարժական պարապմունքների  ծրագրերի ստեղծում:
  9. ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության վերլուծության հաշվետվության մշակում, որտեղ դետերմինիստական մոտեցման կիրառմամբ ներկայացված են անցումային,  նախագծային և չնախատեսված վթարների, ինչպես նաև  անվտանգության համար կարևոր  համակարգերի և բաղադրիչների  վերլուծությունները:
  10. ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի հնարավոր ծանր վթարային ռեժիմների հաշվարկների իրականացում MELCOR  և RELAP ծրագրային փաթեթներով; Ծանր վթարների տեխնիկական և վերլուծական հիմնավորումների իրականացում, ինչպես նաև դրանց ուղղորդման ուղեցույցների մշակում:
  11. ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի ռեակտորի վթարային պաշտպանության համակարգը և այլն:

Ծրագրվում է զարգացնել ինստիտուտի գիտատեխնիկական  և արտադրատեխնիկական  գործունեության  ևս  երկու ուղղություններ`

  • Մետաղների հետազատման և հսկման, սարքավորումների տեխնիկական սպասարկման, ստուգման, չափագրման և ատեստավորման ծառայությունների մատուցում:
  • Հակասեյսմիկ պաշտպանության համակարգի («СИАЗ-3») արդիականացում և  դրանց արտադրության կազմակերպում:   

Նշված ուղղություններով աշխատանքների իրականացումը ատոմային էներգետիկայի բնագավառում  հանդիսանում են  կարևորագույն  ոլորտներ:

Ինստիտուտի  կադրային կազմը համալրված է աշխատանքային մեծ փորձ ունեցող մասնագետներով` ջերմաէներգետիկներ, ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, մեխանիկներ, ծրագրավորողներ , էլեկտրոնիկայի և բարձր տեխնոլոգիաների ճարտարագետներ, որոնց թվում կան տեխնիկական գիտությունների դոկտոր, տեխնիկական և  ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուներ և այլն:

§Հայատոմ¦ ԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրենն է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր   Վահրամ Գասպարի Պետրոսյանը:

Հասցե` ՀՀ, 0027,  Երեւան,  Ծովակալ Իսակովի պողոտա 50

Հեռ. +374 (10) 742-130    

Ֆաքս`  +374 (10) 734-610

Կայք՝  http://www.armatom.am

էլ. փոստ՝  armatom@web.am