Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Տեղեկատվություն » Տեղեկատվական կենտրոն

Տեղեկատվական կենտրոն

Տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձև

 

Օրինակելի ձեւ

Մարմնի, կազմակերպության անվանումը

Տեղեկություններ տրամադրող պաշտոնյայի անուն, ազգանունը 

(նախարար/ նախարարի տեղակալ / աշխատակազմի ղեկավար)

Դիմողի անուն, ազգանուն, հայրանունը
/Բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի հասցեն/

քաղաքացիությունը
հեռախոսահամարը
էլեկտրոնային փոստի հասցեն
ծանուցում ստանալու եղանակի մասին նշում 

 

 

Տեղեկություն ստանալու հարցում

 

Հարգելի պրն/տկն _________________________,

Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ ___________________________ (հնարավորինս հստակ ձեւակերպեք անհրաժեշտ տեղեկությունը) մասին:

"Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:

(Պատրաստ եմ վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):


Կանխավ շնորհակալ եմ`


անուն, ազգանուն, ստորագրություն

ամսաթիվ

_________________________________________________________________________

ՀՀ ԷԲՊՆ տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու անձի տվյալները

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ՝ Շաքե Առաքելյան

հեռ.  011 52 88 48

էլեկտրոնային հասցե  information@minenergy.am

_________________________________________________________________________


«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք

Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու անձ նշանակելու մասին-144-Ա հրաման

ՀՀ ԷԲՊՆ կողմից հաստատված բանավոր և գրավոր տեղեկությունների տրամադրման կարգ

ՀՀ ԷԲՊ նախարարությունում լրագրողների հավատարմագրման կարգ

Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման կարգ

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի(պատճենի) տրամադրման կարգ