Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Ծրագրեր - Ներդրումային ծրագրեր - Հողմաէներգետիկա

Հողմաէներգետիկա

ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

ՔԱՄՈՒ ՆԵՐՈՒԺԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

2003 թվականին ԱՄՆ-ի վերականգնվող էներգետիկայի ազգային լաբորատորիան մշակվել է Հայաստանի հողմաէներգետիկ պաշարների քարտեզները (անգլերեն լեզվով), ըստ որոնց տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ, 1.26 մլրդ. կվտժ էլ. էներգիայի տարեկան արտադրանքով: Առանձնացվել են հիմնական հեռանկարային տեղանքները` Զոդի լեռնանցք, Բազումի լեռներ՝ Քարախաչի և Պուշկինի լեռնանցքներ, Ջաջուռի լեռնանցք, Գեղամա լեռների շրջանը, Սևանի լեռնանցքը, Ապարանի շրջանը, Սիսիանի և Գորիսի միջև գտնվող բարձունքային գոտին և Մեղրիի շրջանը:

  Գերմանական KFW բանկի աջակցությամբ «Sanders and Partners» ընկերության կողմից պատրաստվել եւ 2012թ. էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանն է տրամադրվել Հայաստանի տարածքում քամու ներուժը գնահատող համակարգչային մոդելային ծրագիր, որը 1981-2011թթ. ժամանակահատվածում ՀՀ տարածքն ընդգրկող քամու ներուժը գնահատող տվյալների բազա է:

   «Zod Wind» ՓԲԸ-ն ավարտել է Գեղարքունիքի մարզի Սոթքի լեռնանցքի տարածքում հողմաէներգետիկ ծրագրի մոնիտորինգային աշխատանքները: Այն բանակցություններ է վարում տարբեր կազմակերպությունների հետ մոտ 20 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ «Զոդ» հողմաէլեկտրակայանի կառուցման նպատակով ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: 

   «Ar Energy» հայ-իտալական մասնավոր ընկերության կողմից իրականացվել են  Շիրակի մարզի Քարախաչ լեռնանցքի տարածքի հողմաէներգետիկ ծրագրի մոնիթորինգային աշխատանքները: Ընկերությունն արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացել է կառուցման լիցենզիա մինչեւ 20 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ «Քարախաչ 1» հողմաէլեկտրակայանի կառուցման համար: Հետագայում ներդրողը նպատակ ունի հզորությունը հասցնել 140 ՄՎտ-ի: 

 

 

 Առաջարկվող ներդրումային ծրագրեր

 

   «Օժանդակություն Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը» ծրագրի շրջանակներում կատարվել են մոնիտորինգային աշխատանքներ Սեւանի Սեմյոնովկա լեռնանցքում, եւ կազմվել է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը 34 ՄՎտ

 Նախնական ՏՏՀ բեռնել այստեղ (անգլերեն).

 

    Ինչպես նաև կազմվել է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը 14,5 ՄՎտ հողմակայան կառուցելու համար:

ՏՏՀ բեռնել այստեղ (անգլերեն) 

 

ԻՍՊԱՆԱԿԱՆ «ԱՔՍԻՈՆԱ ԷՆԵՐԳԻԱ ԳԼՈԲԱԼ ԷՍ. ԷԼ.» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ


2017թ. մարտի 30-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերության միջև Հայաստանում հողմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի մասին ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ՀՀ-ում 100-150 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանների կառուցում: 2017 թվականի դեկտեմբեր ամսին ընկերությունը սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքների իրականացումը: Տեղադրվել են երկու 80 մետր բարձրության քամու ներուժի մոնիթորինգային կայաններ և մեկ «Sodar» համակարգ: Յուրաքանչյուր կայան համալրված է 8 հողմաչափով, 3 հողմացույցով, 2 ջերմա-խոնավաչափով և 1 մթնոլորտային  ճնշաչափով:

 

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅԱՆ «ԱՔՍԵՍ ԻՆՖՐԱ ՍԵՆԹՐԱԼ ԷՅԺԱ ԼԻՄԻԹԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ


2017 թվականի մարտի 30-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ աջակցություն է ցուցաբերվում Արաբական միացյալ էմիրության «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը ՀՀ-ում մինչև 150 ՄՎտ հզորությամբ քամու կայաններ կառուցելու համար։ Տեղադրվել է մեկ 80 մետր բարձրության քամու ներուժի մոնիթորինգային կայան, որն ակնկալվում է շուտով գործարկել։ Եվս մեկը նախատեսվում է  տեղադրել 2018 թվականի ապրիլ ամսին։