Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

էներգետիկա » Համակարգի ընկերություններ » Հայաստանի էլեկտրական ցանցեր

Հայաստանի էլեկտրական ցանցեր

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 

 

1998-2000թթ. ՀՀ պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկվել էր նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը: ՀՀ կառավարության 10.06.1999թ. թիվ 407 որոշմամբ նախատեսվեց «ՀԷՑ» ՓԲԸ մասնավորեցնել միջազգային մրցույթով: Արդյունքում հաղթող ճանաչվեց "Midland Resources Holding LTD" ընկերությունը:

2002թ. օգոստոսի 26-ին "Midland Resources" ընկերության և ՀՀ Կառավարության միջև կնքվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության բաժնետոմսերի գնման պայմանագիրը:

Այսօր «ՀԷՑ» ՓԲԸ սեփանակատերն է «Ինտեռ ՌԱՕ» ԲԲԸ, որն էլեկտրական ցանցերի սեփականատեր դարձավ 2006թ.:

 «Ինտեռ ՌԱՕ» ԲԲԸ հիմնվել է 1997թ., գործում է Ռուսաստանում որպես էլեկտրաէներգիա արտահանող և ներմուծող օպերատոր, զբաղվում է էլեկտրաէներգիայի մատակարարմամբ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում: Արտասահմանյան բաժնետոմսերի ձեռքբերումը ամրապնդել է «Ինտեռ ՌԱՕ»-ի դիրքերը Եվրոպայի, Անդրկովկասի, Հեռավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի էլեկտրաէներգետիկ շուկաներում:

«Ինտեռ ՌԱՕ» ԲԲԸ զարգացող կառույց է, կառավարում է տարբեր երկրներում գտնվող ավելի քան 14 երկրներում գտնվող 20 ընկերություններից բաղկացած խումբը:

«ՀԷՑ» ՓԲԸ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր գործատուն է, ամենախոշոր հարկատուներից մեկը,  սպասարկում է մոտ 985 հազ. բաժանորդի:

Ունի 11 մասնաճյուղ, որոնցից յոթը կառուցվածքով միանման են և սպասարկում են 0,4–110 կՎ էլեկտրական ցանցերը Հայաստանի մարզերում (Կարս, Աղստև, Մուսալեռ, Գեղամա,Տաթև, Արաքս, Դեբեդ); չորսը սպասարկում են Երևանը (Հարավ, Հյուսիս, Արևմուտք) - մեկը 35-110 կՎ ցանցերի շահագործման, իսկ երեքը՝ 6(10)/0,4 կՎ ցանցերի շահագործման-սպառման:

 

Գլխավոր տնօրեն՝ Կարեն Հարությունյան

 

ՀՀ, Երևան, 0047 Ա.Արմենակյան 127

հեռ՝. 65-00-86

e-mail: office@ena.am