Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

էներգետիկա » Համակարգի ընկերություններ » «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի   մասին 

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է «Գազպրոմ» ԲԲԸ դուստր ընկերությունը:

«Գազպրոմ» ԲԲԸ Ընկերության միակ բաժնետերն է:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:

Գազափոխադրման համակարգում Ընկերության կողմից սպասարկվող մայրուղային գազատարերի և գազատար-ճյուղավորումների ընդհանուր երկարությունը կազմում է 1841,2 կմ:

Գազաբաշխման համակարգում շահագործվում են 3838 կմ բարձր եւ միջին ճնշման, 7508 կմ ցածր ճնշման գազատար, ինչպես նաև օժանդակ ինժեներական կառույցներ:

Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են. 
—բնական գազի փոխադրում, պահեստավորում, վերամշակում, բաշխում և իրացում, 
—էլեկտրաէներգիայի արտադրություն և իրացում, այդ թվում՝ երրորդ երկրներ, 
— գործող գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի ու ստորգետնյա պահեստարանների վերակառուցում և ընդլայնում, 
—գազային ոլորտում օբյեկտների շահագործման հուսալիության և անվտանգության ապահովում, 
—գազատար համակարգերի և ենթակառուցվածքների նախագծում, ֆինանսավորում, շինարարություն և շահագործում Հայաստանի Հանրապետության տարածքում և երրորդ երկրներում, 
—ներդրումային ծրագրերի կազմակերպում և իրականացում,
—առևտրային գործունեություն: 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կառուցվածքն ունի ուղղահայաց ինտեգրված բնույթ: Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 6 դուստր ընկերություններ, ինչպես նաև «Հրազդան-5-ի շինարարության տնօրինություն» հիմնարկը: 
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հանդիսանում է հանրապետության խոշոր գործատուներից մեկը՝ ավելի քան 7000 աշխատող:

Գազափոխադրման և գազաբաշխման համակարգեր 
Գափոխադրման համակարգում սպասարկվող մայրուղային գազատարերի և գազատարեր-ճյուղավորումների ընդհանուր երկարությունը կազմում է 1841,2 կմ: Գազի փոխադրումը իրականացվում է 1539,9 կմ գազատարի միջոցով: Մնացած մասը գտնվում է օպերատիվ պահուստի ռեժիմում:


Գազափոխադրման համակարգը ընդգրկում է.
• 75 գազաբաշխիչ կայաններ 
•21 չափիչ հանգույցներ, այդ թվում Հայաստան-Վրաստան սահմանի վրա գտնվող «Կողբ» գազաչափիչ կայանը
•237 գծային փականներ մայրուղային գազատարի գծային հատվածում, որից 28՝ Իրան-Հայաստան գազատարի վրա
•168 էլեկտրաքիմիական պաշտպանության կայաններ, այդ թվում 153 կատոդային և 15 դրենաժային
•135 մլն խոր.մ հնարավոր տարողությամբ Աբովյանի ստորգետնյա գազի պահեստ-կայանը՝ 20 ստորգետնյա հորերով և ճնշակայանով:

Գազաբաշխման համակարգում շահագործվում են 3838 կմ բարձր եւ միջին ճնշման գազատար, 7508 կմ ցածր ճնշման գազատար, ինչպես նաև օժանդակ ինժեներական կառույցներ: Գազաբաշխման համակարգի շահագործման նպատակով գործում են 2555 միավոր գազակարգավորիչ կետեր եւ 6650 միավոր անհատական գազակարգավորիչներ:

 

 

Գազիֆիկացիա

Այսօր Հայաստանի գազիֆիկացման մակարդակը շուրջ 95 տոկոս է, և այդ ցուցանիշով մեր երկիրը աշխարհում առաջատարներից է:

 

Այսօր Հայաստանում բնական գազ է օգտագործում 594 բնակավայր:

 

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ

Վարչության նախագահ և գլխավոր տնօրեն՝  Հրանտ Խաչիկի Թադևոսյան

Հասցե՝ ք. Երևան, 0091 Թբիլիսյան խճուղի 43
Հեռ. +374 (10) 294-933
 ֆաքս +374 (10) 294-728

Կայք՝ http://armenia-am.gazprom.com

էլ. փոստ՝ inbox@gazpromarmenia.am

 




 

Իրան-Հայաստան գազատար 

 

Ընկերության կողմից իրականացվել է խոշոր, յուրահատուկ և տեխնիկապես բարդ նախագիծ՝ Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը, որը թույլ է տալիս ընդլայնել բնական գազի մատակարարման ռեսուրսային բազան և ստեղծել երկրորդ տեխնոլոգիական մուտքը Հայաստանի Հանրապետություն: Իրանական գազի պայմանագրային ծավալները Հայաստանի կենտրոնական շրջաններ հասցնելու համար  անհրաժեշտ էր ընդլայնել գործող գազափոխադրման համակարգը հանրապետության հարավային ուղղությամբ: Այդ նպատակով «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից կառուցվել է 720 մմ տրամագծով և շուրջ 190 կմ ընդհանուր երկարությամբ նոր գազատար, վերականգնվել են համակարգում գործող 60 կմ երկարությամբ գծային հատվածները:

3 տարի տևած գազատարի կառուցման աշխատանքները իրականացվել են   բնակլիմայական բարդ պայմաններում. մայրուղային գազատարի մի հատվածն անցնում է ծովի մակերևույթից շուրջ 3000 մետր բարձրության վրա:

 

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտ և արդիականացում

 

«Հրազդան- 5»-ը նորագույն տեխնոլոգիական լուծումներով եզակի կառույց է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի գազաէներգետիկ ոլորտում: Այստեղ կիրառվում է էլեկտրաէներգիայի արտադրության նոր եղանակ` համակցելով շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաները:

 

Էներգաբլոկի շահագործումը մասնակցություն է ապահովում էլեկտրաէներգիայի արտադրության ներքին շուկայում և հնարավորություն ստեղծում ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ: