Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

էներգետիկա - Համակարգի ընկերություններ - Փոքր ՀԷԿ-եր

Փոքր ՀԷԿ-եր

      1991 թվականին մշակվել էր <Հայաստանի փոքր հիդրոէներգետիկայի զարգացման սխեման>, որն իր մեջ ներառում էր 371 փոքր ՀԷԿ (փՀԷԿ)՝ 392 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և 1177 մլն կՎտժ տարեկան գումարային էլեկտրաէներգիայի արտադրությամբ:
Մինչև 1988 թվականը ապապետականացվել է կառուցված փոքր ՀԷԿ-երի մեծ մասը (25-ից 14-ը): Ինչպես ցույց է տալիս փորձը, նրանց տեխնիկական վիճակը լավացել է, իսկ արտադրությունն ավելացել է 25%-ով:
Հայաստանում փոքր հզորության ՀԷԿ-երի կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն, քանի որ այն կնպաստի Հայաստանում էներգետիկ անկախության հաստատմանը:
Փոքր ՀԷԿ-եր են համարվում մինչև 30 ՄՎտ ընդհանուր հզորությամբ բոլոր տիպի հիդրոէլեկտրակայանները:

Հայաստանում փոքր ՀԷԿ-երի (ՓՀԷԿ) կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն:

Հանրապետությունում նախագծվող, կառուցվող և շահագործվող ՓՀԷԿ-երի մեծամասնությունը հանդիսանում է բնական ջրահոսքերի վրա տեղակայված դերիվացիոն տիպի կայաններ:

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլ. էներգիա են արտադրել 178 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 328 ՄՎտ, իսկ Էլեկտրական էներգիայի փաստացի միջին տարեկան օգտակար առաքումը՝ 880 մլն.կվտժ: 2016թ. էլ. էներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-րի կողմից կազմել է շուրջ 957 մլն.կվտժ, որը Հայաստանում արտադրված ամբողջ էլ. էներգիայի (7315 մլն.կվտժ) մոտ 13% է:

Ըստ տրամադրված լիցենզիաների 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում ևս 39 ՓՀԷԿ, նախագծային մոտ 74 ՄՎտ գումարային հզորությամբ և 260 մլն.կվտժ էլ. էներգիայի տարեկան արտադրությամբ:

      ՓՀԷԿ-երի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի հետևյալ կայք էջից՝ http://www.psrc.am/am/sectors/electric/license-companies