Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

22.10.2018

Գարեգին Բաղրամյանը «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, hոգաբարձուների  խորհրդի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նիստի  ընթացքում «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի»  տնօրեն է  ընտրվել   Կարեն Ասատրյանը:

  Նիստի ավարտից հետո հիմնադրամի աշխատակազմին   ներկայացնելով  նոր  տնօրենին՝ Գարեգին  Բաղրամյանը կարևորել է համակարգված աշխատանքը, որը կնպաստի հիմնադրամի հետագա գործունեությանն ու զարգացմանը:

Կարեն Ասատրյանը նշել է, որ ծանոթ է էներգետիկայի ոլորտին և հիմնադրամի աշխատանքներին, և կգործադրի առավելագույն ջանքերը՝  ոլորտի զարգացման համար:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև 2018թ.

 նոյեմբերի 14-16-ին կայանալիք «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովի կազմակերպչական աշխատանքներին,  և նշել, որ անհրաժեշտ է աշխատել ամենօրյա ռեժիմով՝  ներդրումների ներգրավման և հետագա աշխատանքները պատշաճ մակարդակով ապահովելու համար:

Նշենք, որ «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովի ընթացքում ներդրողներին կներկայացվեն բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝  նաև արևային էներգիայի 5 կայանների փաթեթները: