Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

22.12.2010

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ամփոփեց 2010 թվականը


ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ամփոփեց 2010 թվականը

Դեկտեմբերի 21-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ  նախարար Արմեն Մովսիսյանի  ամենամյա ամփոփիչ ասուլիսը, որից առաջ նախարարը շնորհավորեց հանրապետության էներգետիկներին դեկտեմբերի 22-ի` էներգետիկի օրվա կապակցությամբ, նրանց մաղթեց բեղմնավոր և արդյունավետ աշխատանք` ի նպաստ հանրապետության էներգետիկ  անվտանգության մակարդակի բարձրացմանը:

2010_ampopum_small

Նախարար Արմեն Մովսիսյանը համառոտ ներկայացրեց 2010թ-ի ընթացքում էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում ունեցած ձեքբերումները և մակրոտնտեսական ցուցանիշները: Նախարարը տեղեկացրեց, որ հարապետությունում 2010թ-ի ընթացքում արտադրվել է 6 մլրդ 500 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որը 15 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հանքարդյունաբերության ոլորտում 2010թ-ի ընթացքում արդյունահանվել է 18 մլրդ 700 մլն տոննա հանքաքար, որը 16 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Հանքարդյունաբերության ոլորտում արտադրվել է նաև 144 հազար 3 հարյուր տոննա խտանյութ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 36,7 տոկոսով: Դրամային արտահայտությամբ` արտադրված խտանյութի արժեքը կազմում է 140 մլրդ դրամ, որը 2009թ-ի համեմատ ավել է 59,5 տոկոսով:

Քիմիայի ոլորտում 2010թ-ի ընթացքում, բնեղեն արտահայտությամբ արտադրվել է 8.7 տոկոսով ավել արտադրանք` 2009թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ:  Դրամային արտահայտությամբ` այն 70 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Նախարար Արմեն Մովսիսյանը նշեց նաև 2010 թ-ի ընթացքում,  էներգահամակարգում իրականացված այն կարևոր ծրագրերը, որոնք էական ազդեցություն ունեցան հանրապետության էներգաարտադրության, երկրի էներգետիկ անվտանգության ու  անկախության մակարդակի բարձրացման, ինչպես նաև ոլորտի գարգացման ու արդիականացման վրա:

Այսպես. ս.թ. ապրիլի 21-ին տեղի ունեցավ Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի պաշտոնական բացման արարողությունը: Ի դեպ, այս նոր կայանը էականապես փոխեց հանրապետության ջերմային էներգետիկայի վիճակը, քանի որ 242 մՎտ դրվածքային էլեկտրական հզորություն ուեցող կայանը, Հայաստանում գործող ջերմաէլեկտրակայանների համեմատ, մեկ կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրության համար ծախսում է 2,0-2,3 անգամ պակաս բնական գազ, և ունի ավելի ցածր արտանետումներ:

Անցնող տարվա հոկտեմբերը ևս իրադարձային էր էներգահամակարգի համար: Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում տեղի ունեցավ «Իրան–Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության հիմնարկեքի արարողությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության նույն այցի շրջանակներում Հայաստանի  էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն ստորագրեցին  Մեղրի ՀԷԿ-ի` «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» հիմունքներով` կառուցման Թույլտվության պայմանագիրը: Ներդրումային այս ծրագիրը Հայաստանում իրականացվող նմանատիպ առաջին ծրագիրն է:

Էներգահամակարգի համար մյուս կարևոր իրադարձությունը` SCADA համակարգի գործարկումն էր:

Հայաստանի էներգահամակարգում տվյալների հավաքագրման և կարգավարական կառավարման SCADA համակարգի ներդրման շնորհիվ  էլեկտրաէներգետիկ համակարգի կառավարումը դարձավ ավելի ճկուն և դյուրին, քանի որ հատուկ ծրագրի միջոցով հնարավոր է կատարել էլեկտրական հոսքերի վերաբաշխում` կորուստների նվազեցման նպատակով:

Հայաստանի էներգահամակարգի մյուս` ռազմավարական  նշանակության ճյուղը, ատոմային էներգետիկան է: 2010 թ-ի ընթացքում Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը մտավ գործնական փուլ: Ամենակարևորը թերևս այն էր, որ Հայաստանի  և Ռուսաստանի  կառավարությունների միջև ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու մասին համաձայնագիրը», ինչը ենթադրում է, որ եկող տարվա ընթացքում արդեն կսկսվեն ատոմային նոր էներգաբլոկի նախագծային, ինչպես նաև հիմնական սարքավորումների ձեռք բերման աշխատանքները:   ESPO կոնվենցիայի շրջանակներում մեր հարևան պետությունները տեղեկացվել են, որ Հայաստանում կառուցվելու է նոր միջուկային էներգաբլոկ: Ստացվել է  նաև հարթակի ընտրության լիցենզիա` էներգաբլոկի կառուցման համար:

Նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց նաև լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին, շնորհավորեց նրանց Ամանորը, մաղթեց առողջություն ու ձեռքբերումների տարի: