Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

06.12.2018

Հայտարարություն՝ Ա/Ձ ԳՆԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և ծանուցում՝ ներկայանալու մասին

ԾԱՆՈՒՑՈՒՄ

(Վարչական վարույթի մասին)

Հարգելի պարոն Մելքումյան,

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 35-րդ հոդվածով՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 164-Ա հրամանով հարուցվել է վարչական վարույթ «ԳՆԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ» Ա/Ձ-ի նկատմամբ:

Սույնով Դուք ծանուցվում եք, որ վարչական գործի քննությունը տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 12:00-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության շենքում (հասցե՝ Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3, 7-րդ հարկ, նիստերի դահլիճ):

Վարչական վարույթին կարող եք մասնակցել ինքնուրույն կամ Ձեր ներկայացուցչի միջոցով: Խնդրում ենք վարչական վարույթին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և (կամ) լիազորագրով: