24.10.2011                
                
                    ՀԱԷԿ-ում  երկրաշարԺը նույնիսկ չեն զգացել                
                
ՀԱԷԿ-ում  երկրաշարժը նույնիսկ չեն զգացել 
 Թուրքական  զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, թե իբր  հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է  Հայկական ատոմակայանը , և ատոմակայանում արտահոսք է տեղի ունեցել:
Ի  պատասխան  բազմաթիվ  զանգերի` ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային  անվտանգության կարգավորման պետական կոմիտեն և Հայաստանի   Ատոմային   էլեկտարակայանը հայտարարում են, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի  ժամանակ Հայկական ԱԷԿ-ի արտադրական տարածքում  ցնցումը եղել է ընդամենը 3  բալ , որը  ՀԱԷԿ-ին որևէ վնասվածք պատճառել չէր կարող:
 
Ինչպես մինչեւ երկրաշարժը, այնպես էլ երկրաշարժից հետո ՀԱԷԿ-ի   անվտանգությունը գտնվում է միջազգային չափանիշներով եւ կանոններով սահմանված մակարդակի վրա, և որևէ արտահոսքի մասին խոսք անգամ լինել չի կարող :