Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

15.04.2019

Նախարարության «Թեժ գծով» ստացվել է 105 հեռախոսազանգ

2019թ. առաջին եռամսյակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Թեժ գծի» 011-528-243 հեռախոսահամարով ստացվել է 105 հեռախոսազանգ: Զանգերը հիմնականում վերաբերել են էլեկտրաէներգիայի և գազի հաշվիչների ցուցմունքներին և ամսավճարներին, էլեկտրաէներգիայի անջատումներին և տատանումներին ու դրանց հետևանքով սարքերի խափանումներին, ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ու հաշվետվությունների ներկայացման, արևային էլեկտրակայանների կառուցման կարգերին:

Հնչեցված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։ «Թեժ գծով» ստացվել են նաև նախարարության իրավասությունից դուրս գտնվող հարցեր, որոնք ուղղորդվել են համապատասխան լիազոր մարմիններ:

Հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քաղաքացիներից ստացել է 67 գրավոր դիմում, այդ թվում՝ 29-ը բողոք, որոնց համապատասխան ընթացք է տրվել: