Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

19.09.2012

Հայաստանը մասնակցել է ԱԷՄԳ 56-րդ համաժողովին

Հայաստանը մասնակցել է ԱԷՄԳ 56-րդ համաժողովին

Սեպտեմբերի 17-ին, Վիեննայում տեղի է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 56-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցել են ԱԷՄԳ անդամ պետությունների պատվիրակությունները:Համաժողովին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը` ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ, պատվիրակության կազմում էին նաև՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ:
 magate56_small11
ԱԷՄԳ համաժողովը կազմակերպվում է տարեկան մեկ անգամ, որի ընթացքում քննարկվում են գործակալության ծրագրերը, բյուջեն, ինչպես նաև տնօրենի, տնօրենների խորհրդի և անդամ պետությունների կողմից բարձրացված այլ հարցեր:ԱԷՄԳ համաժողիվի 56-րդ նստաշրջանի բացմանը ելույթ է ունեցել ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն և ներկայացրել ԱԷՄԳ-ի տարեկան զեկույցը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 56-րդ համաժողովին ելույթ է ունեցել նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Իր ելույթում նախարարն առանձնացրել է մի շարք կարևորագույն խնդիրներ: Արմեն Մովսիսյանը խոսել է ատոմային էներգիայի խաղաղ նպատակով օգտագործման, ինչպես նաև աշխարհում գործող ատոմակայանների անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրների մասին: Նախարարը կարևորել է ատոմային էներգետիկայի ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցությունը, և հատկապես այդ ոլորտում` գործունեության թափանցիկությունը:

magate56_small22

Իր ելույթում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է նաև Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարների, նոր էներգաբլոկի կառուցման խնդիրների շուրջ: Նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակում է ատոմակայանի գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանն  ու շահագործման ժամկետի երկարացմանն ուղղված միջոցառումները:
Համաժողովի շրջանակներում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջուկային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱԷՄԳ համագործակցության, Մեծամորի ատոմակայանի նոր էներգահամալիրի կառուցման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև գործակալության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: