Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

08.04.2015

Նախարարը հանդիպել է ՀԲ ներկայացուցիչներին

Ապրիլի 8-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի էներգետիկ հարցերով պատասխանատու ղեկավար Ռանջիթ Լամեչին:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի օժանդակությամբ Հայաստանի էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության նոր ուղիները:

Նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ ՀԲ-ի օժանդակությունը Հայաստանի էներգետիկ բնագավառի զարգացման գործում բավականին նշանակալի է եղել: Հանդիպման մասնակիցները նշել են նաև, որ համագործակցության 15 տարիների ընթացքում գրանցվել է մեծ առաջընթաց: ՀԲ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել   շարունակել համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի էներգետիկ համակարգի հետագա զարգացման և բարեփոխման: