Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

03.11.2015

Վրաստանի հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի տարանցիկ փոխադրման հնարավորությունները

     Նոյեմբերի 2-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այցելել է Վրաստան, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի և գազի փոխադրման վրացական ընկերության գլխավոր տնօրեն Գեորգի Բենաշվիլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը։

      Քննարկվել են ինչպես գազի անվտանգ և հուսալի տեղափոխման, այնպես էլ տեխնիկական խնդիրներին առնչվող հարցեր։

     Հաշվի առնելով Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ լարման 400 կՎտ հզորությամբ գծի կառուցումը, որի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018թ-ին, հանդիպման ժամանակ քննարկվել են հյուսիս-հարավ և հարավ-հյուսիս ուղղություններով էլեկտրաէներգիայի տարանցիկ տեղափոխման հնարավորությունները: