Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

04.05.2016

Երկարաձգվել է դիմումների ընդունման ժամկետը

Երկարաձգվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին կից ստեղծվող հասարակական խորհրդին անդամագրվելու նպատակով ընդունվող դիմումների ներկայացման ժամկետը։ Շահագրգիռ անձինք և կազմակերպությունները կարող են դիմել մինչև ս. թ. մայիսի 31-ը.։

Հիշեցնենք, որ խորհրդին կարող են անդամագրվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին։ Խորհրդին անդամագրվելու համար անհրաժեշտ է համապատասխան ոլորտում ունենալ առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն։        

         Վերոնշյալ պահաջներին բավարարող անձինք և կազմակերպությունները համապատասխան ձևով և սահմանված ժամկետում կարող են խորհրդի նախագահին ներկայացնել դիմում(ձևը ներկայացվում է)՝ խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ (հասարակական խորհրդի աշխատակարգը հասանելի է նախարարության պաշտոնական կայքի՝ <Նախարարին կից հասարակական խորհուրդ> բաժնում):