Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

21.10.2016

Արտաքին մարտահրավերների նկատմամբ լեռնամետալուրգիայի ոլորտի դիմակայությունը կբարձրանա

Կառավարությունը հոկտեմբերի 20-ին կայացած նիստում համաձայնություն է տվել «ԱՊՀ մասնակից պետությունների` լեռնամետալուրգիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի հիմնական նպատակն է դիմակայել արտաքին մարտահրավերներին, ակտիվացնել ԱՊՀ անդամ երկրներում գործող լեռնամետալուրգիական ձեռնարկությունների և կազմակերպությունների համագործակցության կապերը՝ ուղղված տնտեսության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև տեխնոլոգիական և ինովացիոն համակարգերի թարմացմանը, էներգախնայող և բնապահպանական համակարգերի ներդրմանը:

Համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա ինչպես առանձին երկրներին, այնպես էլ ԱՊՀ անդամ պետություններին լեռնամետալուրգիական բնագավառում կազմակերպել կոոպերատիվներ, իրականացնել համատեղ ծրագրեր և միասնական  մուտք գործել միջազգային շուկա: