Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

13.07.2017

Աշոտ Մանուկյանը և Ալիռեզա Դաեմին քննարկել են էներգետիկ ոլորտում իրականացվող հայ-իրանական ծրագրերի ընթացքը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի հերթական նիստի շրջանակում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ալիռեզա Դաեմիին։ Քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերի ընթացքին և առաջիկա անելիքներին։

Կարևորելով միջկառավարական հանձնաժողովի դերը երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդման և խորացման գործում՝ Աշոտ Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս աշխատանքները հաջողությամբ կշարունակվեն։ Անդրադառնալով Իրանի հետ էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրին՝ արձանագրվել է, որ դրանք բարեհաջող ընթանում են և արդյունքներն ակնհայտ են։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալիռեզա Դաեմին նախարարին տեղեկացել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ընթացքի և ունեցած արդյունավետ քննարկումների մասին։

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին, գազ-էլեկտրաէներգիա փոխանակումների ծրագրին, «Մեղրի» ՀԷԿ-ի նախագծի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։