Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Տեղեկատվություն » Լուրեր

Լուրեր

30.01.2014

Ստորագրվեց Որոտան ՀԷԿ-երի գույքի առուվաճառքի պայմանագիրը

Հունվարի 29-ին, ՀՀ կառավարությունում, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ամերիկյան ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, ... Դիտել ավելին
20.01.2014

«ՀայՌուսգազարդ»-ը վերանվանվել է «Գազպրոմ-Արմենիա»

«ՀայՌուսգազարդ»-ը վերանվանվել է «Գազպրոմ-Արմենիա» Հունվարի 17-ին, Մոսկվայում,  «Գազպրոմ»-ի կենտրոնական գրասենյակում  Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի  ու «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի միջև ստորոգրվել է  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 20% բաժնեմասը «Գազպրոմ»-ին վաճառելու  մասին առուվաճառքի պայմանագիր: Համաձայն պայմանագրի՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն այսուհետ 100 տոկոսով  հանդիսանում է  «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը և վերանվանվել է «Գազպրոմ-Արմենիա»:... Դիտել ավելին
20.12.2013

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԷՆԵՐԳԵՏԻԿԻ ՕՐԸ

Դեկտեմբերի 22-ը, տարվա ամենակարճ լուսային օրը, էներգետիկի օրն է. Հայաստանի էներգետիկները, նշում են իրենց մասնագիտական տոնը: Շնորհավորում եմ հանրապետության բոլոր էներգետիկներին, մաղթում եմ նրանց անվտանգ ու բեղմնավոր աշխատանք` իրենց դժվարին և պատասխանատու գործում: Օրը տոնական է, բայց ինչպես մյուս բոլոր տոնական օրերին, դեկտեմբերի 22-ին ևս, Հայաստանի էներգետիկներն աշխատում են շուրջօրյա: Նրանք այն մասնագետներն են, ում ամենօրյա աշխատանքի արդյունքը մարդկանց լույսով ու ջերմությամբ ապահովելն է:... Դիտել ավելին
22.11.2013

Արմեն Մովսիսյանն ընդունեց իրանցի գործընկերներին

Արմեն Մովսիսյանն  ընդունեց իրանցի գործընկերներին Նոյեմբերի 22-ին Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարը ողջունեց Երևանում հյուրընկալված իրանցի գործընկերներին ու մաղթեց արդյունավետ աշխատանք:... Դիտել ավելին
21.11.2013

Իրանի էներգետիկայի նախարարը կժամանի Հայաստան

Նոյեմբերի 21-23-ը Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը:Երևանում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ: Պատվիրակությանը կընդունի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:... Դիտել ավելին
11.11.2013

Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Նոյեմբերի 10-ին, ժամը 11-ն անց 20 ր. Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին: Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ը վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար՝ էներգաարտադրության ցանցից դուրս էր բերվել սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 1-ն անց 20-ին:... Դիտել ավելին
08.11.2013

<<Իրան կատարած այցը արդյունավետ էր>>. Ա. Մովսիսյան

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի ղեկավարած պատվիրակությունը, նոյեմբերի 4-ից 7-ը, աշխատանքային այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այցի շրջանակներում՝ նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Իրանի և Հայաստանի էներգետիկայի նախարարներ Արմեն Մովսիսյանի և Համիդ Չիթչյանի հանդիպումը, որի ժամանակ Իրանի և Հայաստանի էներգետիկ ոլորտի ղեկավարները քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքն ու զարգացման հեռանկարները:... Դիտել ավելին
04.11.2013

Հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Իրան

Նոյեմբերի 4-ից 7-ը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա.Մովսիսյանի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի էլեկտրաէներգետիկայի և ջրի միջազգային ցուցահանդեսների բացմանը: Հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև Իրանի նավթի և էներգետիկայի նորանշանակ նախարարների հետ և կքննարկի երկկողմ համագործակցության խնդիրները:... Դիտել ավելին
02.11.2013

Էներգամատակարարումը վերականգնված է

Նոյեմբերի 2-ին ժամը 10 անց 24 րոպե, Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգից: Այդ պատճառով անմիջապես գործարկվել է ռելեային պաշտպանման համակարգը (ՌՊՀ) և հանրապետության մի շարք բնակավայրերում տեղի են ունեցել հոսանքազրկումներ։... Դիտել ավելին
23.09.2013

ՀԱԷԿ-ը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից

Սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 1-ն անց 20-ին, ՀԱԷԿ-ը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար: Այդ աշխատանքները կտևեն 54 օր: Նախատեսվում է ատոմակայանը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին:... Դիտել ավելին