Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Տեղեկատվություն » Լուրեր

Լուրեր

28.03.2014

Նախագահն այցելել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28-ին այցելել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Նախագահը շրջել է նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներում, մասնավորապես ատոմային էներգետիկայի վարչությունում, ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչությունում, ինչպես նաև արտաքին կապերի և զարգացման վարչություններում: Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է էներգետիկայի և բնական պաշարների գերատեսչության աշխատանքային պայմաններին, աշխատակիցների հետ խոսել է իրականացվող ծրագրերի ընթացքի ու խնդիրների մասին։... Դիտել ավելին
30.01.2014

Ստորագրվեց Որոտան ՀԷԿ-երի գույքի առուվաճառքի պայմանագիրը

Հունվարի 29-ին, ՀՀ կառավարությունում, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ամերիկյան ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, ... Դիտել ավելին
30.01.2014

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկ... Դիտել ավելին
20.01.2014

«ՀայՌուսգազարդ»-ը վերանվանվել է «Գազպրոմ-Արմենիա»

«ՀայՌուսգազարդ»-ը վերանվանվել է «Գազպրոմ-Արմենիա» Հունվարի 17-ին, Մոսկվայում,  «Գազպրոմ»-ի կենտրոնական գրասենյակում  Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի  ու «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի միջև ստորոգրվել է  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 20% բաժնեմասը «Գազպրոմ»-ին վաճառելու  մասին առուվաճառքի պայմանագիր: Համաձայն պայմանագրի՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն այսուհետ 100 տոկոսով  հանդիսանում է  «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը և վերանվանվել է «Գազպրոմ-Արմենիա»:... Դիտել ավելին
20.12.2013

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԷՆԵՐԳԵՏԻԿԻ ՕՐԸ

Դեկտեմբերի 22-ը, տարվա ամենակարճ լուսային օրը, էներգետիկի օրն է. Հայաստանի էներգետիկները, նշում են իրենց մասնագիտական տոնը: Շնորհավորում եմ հանրապետության բոլոր էներգետիկներին, մաղթում եմ նրանց անվտանգ ու բեղմնավոր աշխատանք` իրենց դժվարին և պատասխանատու գործում: Օրը տոնական է, բայց ինչպես մյուս բոլոր տոնական օրերին, դեկտեմբերի 22-ին ևս, Հայաստանի էներգետիկներն աշխատում են շուրջօրյա: Նրանք այն մասնագետներն են, ում ամենօրյա աշխատանքի արդյունքը մարդկանց լույսով ու ջերմությամբ ապահովելն է:... Դիտել ավելին
22.11.2013

Արմեն Մովսիսյանն ընդունեց իրանցի գործընկերներին

Արմեն Մովսիսյանն  ընդունեց իրանցի գործընկերներին Նոյեմբերի 22-ին Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարը ողջունեց Երևանում հյուրընկալված իրանցի գործընկերներին ու մաղթեց արդյունավետ աշխատանք:... Դիտել ավելին
21.11.2013

Իրանի էներգետիկայի նախարարը կժամանի Հայաստան

Նոյեմբերի 21-23-ը Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը:Երևանում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ: Պատվիրակությանը կընդունի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:... Դիտել ավելին
11.11.2013

Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Նոյեմբերի 10-ին, ժամը 11-ն անց 20 ր. Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին: Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ը վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար՝ էներգաարտադրության ցանցից դուրս էր բերվել սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 1-ն անց 20-ին:... Դիտել ավելին
08.11.2013

<<Իրան կատարած այցը արդյունավետ էր>>. Ա. Մովսիսյան

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի ղեկավարած պատվիրակությունը, նոյեմբերի 4-ից 7-ը, աշխատանքային այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այցի շրջանակներում՝ նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Իրանի և Հայաստանի էներգետիկայի նախարարներ Արմեն Մովսիսյանի և Համիդ Չիթչյանի հանդիպումը, որի ժամանակ Իրանի և Հայաստանի էներգետիկ ոլորտի ղեկավարները քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքն ու զարգացման հեռանկարները:... Դիտել ավելին
04.11.2013

Հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Իրան

Նոյեմբերի 4-ից 7-ը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա.Մովսիսյանի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի էլեկտրաէներգետիկայի և ջրի միջազգային ցուցահանդեսների բացմանը: Հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև Իրանի նավթի և էներգետիկայի նորանշանակ նախարարների հետ և կքննարկի երկկողմ համագործակցության խնդիրները:... Դիտել ավելին