Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Տեղեկատվություն - ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալությունը հիմնադրվել է 2009թ.-ին: Կազմակերպությանն անդամակցում են 132 երկրներ: Կազմակերպության կենտրոնակայանը գտվում է Աբու Դաբիում: Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Վերակագնվող էներգիայի միջազգային գործակալությանը 2009թ.-ից: Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության հիմնական առաքելությունն է խթանել վերականգնվող էներգետիկայի բոլոր տեսակների լայնատարած ընդունումն ու օգտագործումը, ներառյալ էներգախնայողության միջոցառումները` հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները և տարածքային առաջնահերթությունները, և նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը` սահմանափակելով բացասական ազդեցությունները բնական պաշարների վրա: Կազմակերպության որոշումներ ընդունող մարմիններն են  ասամբլեան  և խորհուրդը, որոնք էլ ապահովում են  կազմակերպության ընթացիկ գործունեությունը:

 

Կազմակերպության պաշտոնական կայքն է www.irena.org