Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

12.10.2017

Կառավարությունը հավանություն է տվել ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու վերաբերյալ օրենքի նախագծին

Հոկտեմբերի 12-ին կայացած նիստում կառավարությունը հավանություն է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը նախատեսված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը 1989 թվականի փետրվարից գտնվում է երկարատև կանգառի ռեժիմում:

Ներկայացնելով օրենքի նախագիծը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել է. «Առաջին էներգաբլոկը, դե յուրե գտնվելով շահագործման մեջ, դե ֆակտո չի շահագործվում, որովհետև անվտանգության ու հուսալիության տեսանկյունից դրա շահագործումը նպատակահարմար չէ: Սակայն առաջին էներգաբլոկը հնարավորություն ունի դոնոր լինել երկրորդ էներգաբլոկի համար»։

Հիշեցնենք, որ դեռևս 2007թ. կառավարությունը հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարությունը», որով առաջարկվում է «Հաջորդական ապամոնտաժման» տարբերակը։ Այն նախատեսվում է իրականացնել 40 տարվա ընթացքում: