Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

02.11.2013

Էներգամատակարարումը վերականգնված է

Էներգամատակարարումը վերականգնված է


Նոյեմբերի 2-ին ժամը 10 անց 24 րոպե, Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգից: Այդ պատճառով անմիջապես գործարկվել է ռելեային պաշտպանման համակարգը (ՌՊՀ) և հանրապետության մի շարք բնակավայրերում տեղի են ունեցել հոսանքազրկումներ։

Տեղեկացնենք, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սեպտեմբերի 22-ին դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝  վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար: Այդ աշխատանքները կտևեն 54 օր: Ուստի այս օրերի ընթացքում Իրանից Հայաստան էր ներկրվում 190 ՄՎա հզորությամբ էլեկտրաէներգիա։ Տեղի ունեցած մեկուսացման արդյունքում  Հայաստանի էներգահամակարգի հաճախականությունը իջել էր մինչև 45 Հց, որի պատճառով էլ տեղի էին ունեցել հոսանքազրկումները։          Ժամը 10 անց 26  րոպե Իրանի և Հայաստան էներգահամակարգերի միջև վերականգնվել էր զուգահեռ աշխատանքը։ Ժամը 11 անց 30 րոպե արդեն վերականգնվել էր հանրապետության էներգասպառողների 70 տոկոսի էներգամատակարարումը։ Մի քանի ժամ անց վերականգնվեց նաև մյուս սպառողների էներգամատակարարումը։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ և ընթանում է մասնագիտական քննություն՝ կատարվածի պատճառները պարզելու և հետագայում  նման խնդիրներից խուսափելու համար։