Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

25.08.2015

Սեպտեմբերի 9-ին, ժամը 10.00-ին տեղի կունենան հանրային քննարկումներ՝ «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը զարգացման ուղիները)» ծրագրի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը թեմայով

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 10.00-ին Երևան քաղաքում, Մոսկվայի տանը՝ Արգիշտի 7 հասցեում տեղի կունենան «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը զարգացման ուղիները)» ծրագրի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը թեմայով հանրային քննարկումներ:

Փաստաթղթին կարելի է ծանոթանալ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները: